ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+30 °C
«Պարզ է, թե Թել Ավիվի օդանավակայանում պետությունների ղեկավարների հերթը ինչի հետևանքն է». Վահրամ Մարտիրոսյան
01:12, 20.10.2023 | mamul.am
5507 | 1

Գործարար Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելը ՆԱՏՕ անդամ չէ և ԱՄՆ-ի հետ էլ չունի դաշնակցային պայմանագիր։ Բայց, միևնույն է, ԱՄՆ-ն Իսրայելին ցուցաբերում է աննախադեպ դիվանագիտական ու ռազմական օգնություն։ Սա հատուկ նրանց համար, ովքեր մինչև հիմա կարծում են, թե աշխարհում հարցերը թղթերով են լուծվում։ Աշխարհում կան շահեր ու միայն շահեր։
ԱՄՆ-ի Իսրայելի հանդեպ նման պահվածքը ունի 2 պատճառ։
Առաջինը.
ԱՄՆ վերաբերմունքը և միլիարդների օգնությունը սկսվեց 1967-ի պատերամում Իսրայելի տարած հաղթանակից հետո, երբ բոլորին պարզ դարձավ Իսրայելի տարածաշրջանային ռազմական տերության փաստը։
Թույլերը ձեռք են բերում կարեկցողներ, իսկ հաղթողները՝ դաշնակիցներ։
Երկրորդը.
Իհարկե հրեական լոբբին։ Կարծում եմ, բոլորին էլ պարզ է, թե Թել Ավիվի օդանավակայանում պետությունների ղեկավարների հերթը ինչի հետևանքն է։
Երբ ԱՄՆ պետության և կառավարող էլիտաների շահերը համընկնում են Իսրայելի շահերի հետ, ապա ԱՄՆ-ն առանց ստորագրված պայմանագրերի էլ վերածվում է ամենալավ դաշնակցի։ Եվ հակառակը՝ 100 հատ ստորագրած դաշնակցային պայմանագիր էլ ունենաս, եթե չկարողացար քո ու դաշնակիցներիդ շահերը մեկտեղել, ապա ոչ մի ֆորմալ դաշնակից տեղից չի շարժվելու։ Դրա համար կան դեկլարատիվ դիվանագիտություն և բովանդակային դիվանագիտություն հասկացությունները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր