ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Հավաքական Արևմուտքի մասին մեր պատկերացումները ենթակա են վերանայման». քաղաքագետ
16:38, 19.10.2023 | mamul.am
2304 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Հավաքական Արևմուտքի ճգնաժամը

Հայաստանի իշխանության ոչնչով հիմնավորված միակողմանի կողմնորոշումը հավաքական Արևմուտքի ուղղությամբ ոչ միայն տարածաշրջանային իրողությունների, այլ ավելի գլոբալ տենդենցների սխալ հաշվարկի հետևանք է:
Սպիտակ տան մերձավորարևելյան քաղաքականությունը, մեղմ ասած, տապալման եզրին է:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմն արդեն չեղարկել է Իսրայել-Սաուդյան Արաբիա հաշտեցման գործընթացը, որի հովանավորը հենց Վաշինգթոնն էր: Բայդենի «բալանսավորված» այցը տարածաշրջան տապալվեց. Գազայի հիվանդանոցի հրթիռակոծումը ԱՄՆ նախագահի շրջագայությունը սահմանափակեց միայն Թել Ավիվով, որտեղ նա Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը հանդես եկավ մի քանի հակասական հայտարարություններով:
Հորդանանում քառյակի գագաթնաժողովը տապալվեց. Հորդանանի թագավորը և պաղեստինյան ինքնավարության ղեկավարը հրաժարվեցին հանդիպել Բայդենի հետ:
Փոխարենը, ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կապիտոլիումի շենքերից մեկը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում։ Սա ցուցիչ է, որ Վաշինգթոնի քաղաքականությունն ոչ միայն չի նպաստում մերձավորարևելյան ճգնաժամի կարգավորմանը, այլ խրախուսում է ամերիկյան հասարակության բևեռացումը:
Հավաքական Արևմուտքի մասին մեր պատկերացումները, մեղմ ասած, ենթակա են վերանայման: Ոչ միայն այն պատճառով, որ նկատվում է նրա գլոբալ դերի նվազում, այլ նաև այն հանգամանքով պայմանավորված, որ արևմտյան ունիվերսալ արժեքները պաշտպանելու անհրաժեշտություն կա առաջին հերթին հենց արևմտյան շահախմբերից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր