ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«ՀՀ-ում ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլև չի հրապարակվել զոհերի անվանական ցանկը». Վ. Գեղամյան
17:12, 19.10.2023 | mamul.am
2059 | 1

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Էրդողանը Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարել Պաղեստինում զոհված խաղաղ բնակիչների համար:
85 միլիոնանոց երկիրը սգում է մոտ 500 մուսուլմանի մահը: Իհարկե, Էրդողանը սրանով բարձրացնում է իր դերը իսլամական համայնքում: Սակայն դա չէ էական:
Արցախում զոհված մոտ 300 հայ տղերքի և հրդեհից ևս 200 խաղաղ հայ բնակչի համար հայկական պետությունում` Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլև չի հրապարակվել նույնիսկ զոհերի անվանական ցանկը: Ինչպես որ մինչև այաօր չկա 44-օրյա պատերազմի զոհերի ցանկը:
Եթե հայկական պետությունը չի արժևորում մեր տված զոհերը, դա չի անի ոչ մեկ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր