ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը զգուշացնում է իր քաղաքացիներին
22:00, 19.10.2023 | mamul.am
52367 | 0

ԱՄՆ Պետդեպարտամենտն «անվտանգության գլոբալ ահազանգ» է տարածել արտերկրում գտնվող բոլոր ամերիկացի քաղաքացիներին՝ զգուշացնելով հնարավոր հարձակումների վտանգի մասին։

«Աշխարհի տարբեր վայրերում ահագնացած լարվածության և ԱՄՆ քաղաքացիների և շահերի դեմ ահաբեկչական հարձակումների, ցույցերի կամ բռնության հնարավորության պատճառով Պետդեպարտամենտն արտերկրում գտնվող ամերիկացի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ավելի զգույշ լինել»,- ասվում է հայտարարության մեջ:

Ամերիկայի քաղաքացիները պետք է զգոն մնան զբոսաշրջային վայրեր այցելելիս և գրանցվեն ծանուցումների և ահազանգերի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր