ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ես պատասխանատու եմ իմ կայացրած որոշումների համար». Սամվել Շահրամանյան
12:00, 20.10.2023 | mamul.am
5147 | 0

«Բոլորս ծանր վիճակում ենք, իսկ ինչ ստեղ կատարվում ա, ավելի ա ծանրացնում մեր վիճակը: Իմ կայացրած որոշումների համար ես պատասխանատու եմ, պատրաստ եմ հանդիպենք ու քննարկենք»,- ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց դիմելով հավաքված արցախցիներին՝ ասաց նախագահ Սամվել Շահրամանյանը: «Եկեք որոշենք օրն ու տեղը, եկող շաբաթ հանդիպենք»,- ասաց նա: Հավաքվածներն ընդդիմացան. «Ընտրեք 20-30 մարդ, դահլիճում զրուցենք»,- ասաց նախագահը:

Հիշեցնենք՝ հավաքվածները բողոքում են Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ին ստորագրված հրամանագրից, համաձայն որի՝ հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր