ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Հայտարարում եմ, որ սա բացարձակ սուտ է». Հրանուշ Խառատյան
16:48, 20.10.2023 | mamul.am
9636 | 1

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն շուրջ մեկ ամսից ավել է՝ անհասկանալի մի աղբյուր սուտ տեղեկություն է սնուցում հանրությանն այն մասին, թե իբր ԿԳՄՍ նախարարության ինչ-որ դրամաշնորհով ես հետազոտություն/պեղումներ եմ իրականացնում Հայաստանում ադրբեջանական հուշարձանների մասին՝ այս մտացածին «տեղեկությունը» ներկայացնելով հեռու գնացող մեկնաբանություններով:
Հայտարարում եմ, որ սա բացարձակ սուտ է: Ենթադրում եմ, որ իմ և իմ ընտանիքի շուրջ այս հերթական ստի աղբյուրը ինձ և իմ ընտանիքի անդամներին անվանարկելու անձնական, մեզ համար անհասկանալի նպատակ ունի, իսկ դյուրահավատ, երբեմն նաև արժեքավոր մարդիկ մոլորության մեջ ընկնելով՝ ցավոք դառնում են այս ստի տարածողներ:
Կարծում եմ, որ մեր հասարակության կյանքի ներկայիս զգայական երկատվածության, պառակտվածության, անհամաձայնության և ընդհանուր անվստահության մթնոլորտում անձնական նպատակներով այս կարգի կեղծիքներ տարածողները, ով/ովքեր էլ նա/նրանք լինեն, իրեն/իրենց հաշիվ չեն տալիս, որ միայն խորացնում են ճեղքվածքը: Գալու է, չէ՞, պղտոր ջրերի զուլալվելու ժամանակը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր