ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Միակ մեղավոր Նիկոլ Փաշինյանն իր տեղում նստած՝ խնդում ա ձեզ վրա». Սևակ Հակոբյան
17:12, 20.10.2023 | mamul.am
2500 | 1

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարելի էր, իհարկե, Արցախի ներկայացչության մոտ այսօր տեղի ունեցածը բնորոշել անհասկանալի, եթե.
եթե մեր արցախցի եղբայրները, գաղթած ղեկավարները, մյուս բոլորը, գիշեր-ցերեկ ՀՀ կառավարության շենքի մոտից տեղ գնացած չլինեին, թիվ մեկ մեղավորից պահանջելուց լինեին իրենց հայրենիքը, տները, հողերը, պատասխա՛ն։ Վերջ ի վերջո, նա՛ է և միակ հայ ղեկավարն է, որը հայկական Արցախ պետությունը ճանաչել և նվիրել է թուրքին:
Բայց ոչ, 20 օր ոչինչ չարածները, մյուս ոչինչ չարածներից պատասխան են պահանջում, թե բա՝ խի՞ չես ցավակցել, էդ ի՞նչ թուղթ ես ստորագրել։ Նիկոլի անունը, ո՛չ նրանք տվեցին, ո՛չ նրանք:
Էսքանից հետո էլ զարմանում ենք, թե ոնց այսօրվան հասանք ազգովի: Այ սենց, այ հենց սենց՝ նիկոլավարի, արայիկավարի, այս սաղ էղածն էլ ձեզ ու մեզ խելքի չբերեց:
Մի անգամ էլ ասում, այս չտեսնված խայտառակության միակ գլխավոր մեղավորը ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ա, ով բանտում չէ, փախած չէ, իր տեղում նստած՝ խնդում ա ձեզ վրա։ Ու եթե դուք կամ որևէ մեկը, ընկած ուրիշ մեղավոր ա ման գալիս, կամ նրա անունը չի տալիս, նրանից բան չի պահանջում, Նիկոլի խաղ խաղացող ա:
Մի նայեք, էլի, հայտնվել են դեմքեր, որոնք անգամ Նիկոլի սիրած թեզերն են ասում՝ թող արցախի մեծահարուստները իրենց դղյակները տան քյասիբ ժողովուրդը տեղավորվի, կռված տղերքը սադիկներում են քնում... Արա, այ ընկեր, եքյա տուն-տեղ, հայրենիքդ նվիրել են թշնամուն, դու ստեղ եկել տեղավորվելու տե՞ղ ես ման գալիս, էն էլ ոչ հիմնական պատասխանատուից, այլ ինչ-որ ուրիշների՞ց։ Իսկ տուն ու տեղդ չե՞ս պատրաստվում ուզես, քո՛նը, քո՛ սեփականը: Պետք չէ՞։
Նստած վրեքներդ խնդում ա»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր