ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Կան հարցեր, որոնք ճիշտ չէ բարձրաձայնել». Արցախի նախագահ
14:36, 20.10.2023 | mamul.am
2643 | 0

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը քիչ առաջ կրկին հանդես եկավ ելույթով. «Ընդունել ենք մի խումբ քաղաքացիների ու տվել պարզաբանումներ. հարցերի մեծ մասը սոցիալական էին: Բայց կան հարցեր, որոնք ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, որովհետև կարող են վտանգներ պարունակել»: Նա կոչ արեց արցախցիներին՝ սթափ լինել, զերծ մնալ սադրանքներից. «Ես երբեք չեմ հրաժարվել՝ հանդիպել, քննարկել. բաց ենք բոլորի համար: Խնդրում եմ բնակչությանը՝ հիմա ցրվել, զբաղվել առօրյա հոգսերով, ձեր խնդիրները պարզ են ու կրկնում եմ՝ առաջիկայում հանրային ձևով ստանալու եք պատասխանները: Մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել, որից դուրս գալու համար պետք է միասնություն: Էն, ինչն օրինական պահանջ է, ձեր կողքին եմ, ինչն անօրինական է, չեմ կարող ներգրավվել: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չվտանգենք ՀՀ-ն ու Արցախի հետագա ճակատագիրը»,- նշեց Շահրամանյանը:

«Կան հարցեր, որոնք ճիշտ չէ բարձրաձայնել». Արցախի նախագահ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր