ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Սնուփ Դոգի համերգի պատմությունն արտացոլում է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը». Տ. Հայրապետյան
15:18, 20.10.2023 | mamul.am
1756 | 0

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեփեր Սնուփ Դոգի համերգի պատմությունը լրիվ արտացոլում է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Գումարը ամբողջությամբ վճարել են՝ համերգի խոստման դիմաց, հետո համերգը հետաձգվել է, գումարը հետ չի վերադարձվել, փոխարենը ռեփերն անորոշ խոստում է տվել մի օր ժամանակ գտնի կգա ու նաև ցավակցել է:
Հենց այդպես էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, դիմացը ստացել են անորոշ խոստում, որ լավ կլինի, Արցախը հայաթափվել է ու էթնիկ զտման ենթարկվել, ովքեր էլ դրան նպաստել են մի մասը մուննաթ են եկել, մյուս մասն էլ ցավակցել է, ասել մի օր, որ թեթևանանք, հարմար ժամանակը գա, կզբաղվենք այդ հարցով...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր