ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Նարեկ Մալյանը կմնա կալանավորված
18:21, 20.10.2023 | mamul.am
1684 | 0

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը մերժել է Նարեկ Մալյանին կալանավորելու որոշման դեմ իմ բողոքը։ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը։
Հատկանշական է, որ «թշնամանք հրահրելու» մեջ մեղադրվող Մալյանի կալանքի հարցը վերաքննիչում լուծել է այն նույն դատավորը, որն անցյալ տարի՝ «Դիմադրության» շարժման օրերին, անփոփոխ էր թողել նույն հոդվածով մեղադրվող լուսահոգի Արմեն Գրիգորյանի կալանքը։ Ընդ որում, երկու դեպքում էլ վարույթն իրականացվել է ԱԱԾ քննչականում։
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 20-ից անազատության մեջ պահվող Մալյանը մեղադրվում է նախորդ օրը Հանրապետության հրապարակում կատարված լայվի համար։ Այդ լայվում նա, ի թիվս այլի, նշում է, որ կարող է մարդկանց առաջնորդելով՝ կազմակերպել իր խոսքում հնչեցված որոշակի գործողություններ։ Հիշեցնեմ նաև, որ արտաքին աշխարհի հետ Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունը փակ է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր