ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Հայտնի է` ո՞ւմ մեքենան են վնասել ակցիայի մասնակիցները
19:48, 20.10.2023 | mamul.am
6640 | 1

Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող արցախցիները հարձակվել էին Toyota մակնիշի թանկարժեք ավտոմեքենայի վրա, կոտրել ապակիները, հանել ու աղբամանը նետել մեքենայի պետհամարանիշը։ Ակցիայի մասնակիցներն անգամ կարողացել էին բացել մեքենայի դուռը։

«Ֆակտոր»-ին հաջողվել է պարզել, որ 90 TT 003 պետհամարանիշով մեքենան գրանցված է Արմեն Շահրամանյանի անունով։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Արմեն Շահրամանյանն Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի որդին է, իսկ վերջինս Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եղբայրն է։

Փաստորեն, ստացվում է՝ Արցախի նախագահն իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել է հարազատ եղբորը։ Կադրերում չի երևում՝ արդյո՞ք մեքենայի ղեկին Արմեն Շահրամանյանն է եղել։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Հայտնի է` ո՞ւմ մեքենան են վնասել ակցիայի մասնակիցները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր