ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԱՄՆ-ի Քոնգրեսի կողմից նախկինում Ուկրաինային օգնելու համար հատկացված միջոցները գրեթե վերջացել են
20:54, 20.10.2023 | mamul.am
2478 | 0

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգների դաշնային բյուջեում Ուկրաինային օգնության միջոցները գործնականում սպառվել են։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Այն միջոցներն ու լիազորությունները, որոնք Քոնգրեսը նախկինում ճնշող մեծամասնությամբ հաստատեց, բոլորը միայն վերջացել են: Եվ մենք Քոնգրեսի գործողությունների կարիք ունենք՝ համոզված լինելու համար, որ մենք կարող ենք շարունակել բավարարել Ուկրաինայի կարիքները մարտի դաշտում»,- ասել է Սալիվանը:

Նա ընդգծել է, որ Սպիտակ տունը սերտ կապի մեջ է լինելու Քոնգրեսի հետ և խորհրդակցելու է նրա հետ Ուկրաինային նոր միջոցներ փոխանցելու հարցով։

Մինչ այս, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող օգնությունն անվանել էր «խելացի ներդրում», որը «շահաբաժիններ կբերի» ապագա սերունդներին: Նա նշել է, որ եթե Ռուսաստանը հաղթի, նա «կանգ չի առնի» և կարող է «հարձակվել» ՆԱՏՕ-ի երկրների վրա, իսկ «պոտենցիալ ագրեսորները» ամբողջ աշխարհում կօգտվեն առիթից, ինչը կհանգեցնի հակամարտությունների այլ տարածաշրջաններում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր