ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+27 °C
Ուսուցիչները բոյկոտում են Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7-րդ դասարանի պատմության դասագիրքը
23:18, 20.10.2023 | mamul.am
32463 | 5

Դասախոս Մարինա Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես` Մարինա Մադոյանս, որպես պատմության դասախոս, միանում եմ Լիլիթ Շարբաթյանի ֆլեշմոբին և պահանջում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից դուրս բերել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7֊րդ դասարանի պատմության դասագիրքը։
Այնտեղ խեղաթյուրված է Հայոց պատմությունը, կան բազմաթիվ անճշտություններ և սխալներ, բացթողումներ։
Ես դեմ եմ, որ մեր իսկ կրթօջախներում աշակերտներին աղավաղված հայոց պատմություն սովորեցնեն։
Ես պահանջում եմ, որ մեր երեխաներին կրթեն հավաստի աղբյուրներով և դաստիարակեն հայրենասեր և հայրենատեր հասարակություն։
Խնդրում եմ միացեք և դուք էլ ձեր էջերում՝ ձեր անունից տարածեք պահանջը՝ տեղադրելով այս նկարը»։

Աղբյուրը` Մարինա Մադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր