ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Զորավարժությունները Սյունիքի ու Վայոց ձորի սահմանների երկայնքով են»․ Վ․ Գեղամյան
14:30, 21.10.2023 | mamul.am
9814 | 1

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, որտեղ ընթանալու են զորավարժությունները՝ Նախիջևան և Արցախի օկուպացված շրջաններ (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով)։
Էական է նաև այն, որ թեև ֆորմալ զորավարժությունը նվիրված է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, սակայն զորավարժությունները Ադրբեջանի տարածքում, ինչի համար Ադրբեջան են բերվել նաև թուրքական F16-եր և ուղղաթիռներ։
Պետք չի բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է և զորավարժությունները պարզապես պատրվակ են Նախիջևանում և օկուպացված Արցախում տեղակայել թուրքական ծանր զինտեխնիկա և ավիացիա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր