ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+25 °C
«Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը չեն լքել Արցախը, որ դուք կարողանաք դուրս գալ»․ Տ․ Վարդանյան
15:12, 21.10.2023 | mamul.am
7312 | 4

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն մեր արցախցի քույրերի ու եղբայրների համար: Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը չեն լքել Արցախը, որ դուք կարողանաք դուրս գալ: Իրենք նախընտրել են հանձնվել, բայց նորից արցախցի չսպանվի, չմորթվի: Նրանք գտնվել են Իվանյանում, բայց վերադարձել են Ստեփանակերտ. ադրբեջանցիների պահանջն այդպիսին է եղել` կամ իրենք, կամ հարյուրավոր արցախցիներ: Ե՛վ ռուս խաղաղապահները, և՛ Նախագահների մտերիմները հորդորել են դուրս գալ Արցախից, բայց վերջիններս իրենց պահել են հայասերի, ազգասերի, պետակամետին ու իրենց պաշտոնին` մարդու պաշտոնին, վայել, ոչ թե սրա-նրա նման ասել, թե վերջինն են դուրս գալու Արցախից, բայց առաջինն են թռել:
Սամվել Շահրամանյանն էլ ստորագրել է այսպես կոչված փաստաթուղթը, որպեսզի Ստեփանակերտում չմորթեն ձեզ ու ձեր երեխաներին, որովհետև էն Նիկոլը, որին ձեզանից ոմանք շնորհակալ են, չգիտեմ թե ինչու, կնախընտրեր, որ բոլորիդ սպանեին ու մորթեին. դա է իր քայլերն ու պահվածքը ցույց տալիս: Ստորագրել է, որովհետև ադրբեջանական գործողությունները կդադարեին միայն այդ պայմանով:
Բաբայան Սամոն ու Փաշինյան Նիկոլը ձեզ դրդում են արկածախնդրության: Մի արեք: Մեկին պետք է «վլաստը», մյուսին` պառակտումը: Ինձ ցավ ա պատճառում, որ էս վիճակում նրանք ձեր հույզերի վրա խաղալով կարողանում են ձեզ պառակտել: Մի հավատացեք սրիկաներին...
Հ.Գ. Հյուրանոցներ ու բնակարաններ պահանջելուց առաջ էլ Հայրենիք պահանջեք Նիկոլ Փաշինյանից ու իր հաճախորդներից: Ձեզանից էլ, ինձանից էլ Հայրենիք են խլել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր