ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանը ձգտում է լեգալացնել բռնությունը և ագրեսիան». ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
18:54, 21.10.2023 | mamul.am
1833 | 1

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը հանդես է եկել հայտարարությամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային,ենթատարածաշրջանային եւ երկկողմ պայմանավորվածությունների ավանդը վեճերի կանխման եւ խաղաղ լուծման հարցում» բաց բանակռիվներում։

Պարոն նախագահ,

Շնորհակալ եմ բրազիլական ներկայացուցչությանը այս նիստի գումարման համար եւ երախտագիտություն եմ հայտնում հարգելի ներկայացուցիչներին իրենց այսօրվա բանավեճում ունեցած ավանդի համար։

Տարածաշրջանային պայմանավորվածությունները կարող էին կարեւոր դեր խաղալ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում, ինչպես նշված է ՄԱԿ Կանոնադրության VI եւ VIII գլուխներում։ Հաճախ նման պայմանավորվածությունները ավելի լավ են հասկանում պատմական համատեքստերը, արմատական պատճառները եւ հակամարտությունների բարդությունները, ինչի շնորհիվ դրանց հասանելիությունը կարող է ավելի անմիջական եւ անհատական գործիք ծառայել երկխոսության եւ միջնորդության համար։

Այս սկզբունքին համապատասխան՝ դեռեւս 1992թ. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհուրդը (ավելի ուշ՝ ԵԱՀԿ) ձեւավորեց կոնկրետ նախաձեռնություն ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ համանախագահությամբ՝ միջնորդության եւ բանակցությունների միջազգային մանդատով, որպես տարածաշրջանային համաձայնություն, որը նախատեսված էր ՄԱԿ Կանոնադրությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը իր ստեղծման պահից կարեւոր նշանակություն ունեցավ դիվանագիտության մոբիլիզացման, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հմտությունների եւ փորձի համար։ Այդ միջազգային պայմանավորվածությունը ենթարկվեց խոշոր հարձակման, երբ Ադրբեջանը որոշեց կործանարար պատերազմ սկսել 2020թ. սեպտեմբերին գլոբալ համավարակի պայմաններում՝ կոպտորեն խախտելով 1994 եւ 1995թթ. հրադադարի գործող համաձայնագրերը եւ ՄԱԿ Կանոնադրությունը։ Չնայած Ադրբեջանի՝ ռազմական ագրեսիան արդարացնելու ջանքերին՝ իրականում դա միտումնավոր որոշման արդյունքն էր՝ հրաժարվել բանակցություններից Մինսկի խմբի համանախագհության ներքո, դրա փոխարեն նախընտրել լայնածավալ բռնությունը՝ գազանությունների մասին, այդ թվում խաղաղ բնակիչների դեմ, բազմաթիվ ստուգված տեղեկություններով։

Պարոն նախագահ,

«Խաղաղության նոր օրակարգի մասին» իր քաղաքական ամփոփագրում գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ «որոշ պետություններ ներկա անորոշությունն ընկալել են որպես իրենց ազդեցությունը նորից հաստատելու կամ վաղեմի վեճերը լուծելու հարկադիր միջոցների հնարավորություն»։ Այդպես էլ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում։ Մենք նախազգուշացնում ենք ՄԱԿ-ին եւ Անվտանգության խորհրդին այն մասին, որ Ադրբեջանը, ձգտում է լեգալացնել բռնությունը եւ ագրեսիան, որպեսզի պարտադրի միակողմանի լուծում տա եւ վերջին հասցնի Արցախի էթնիկական զտումը։ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերին փակեց մարդկանց տեղաշարժի հնարավորությունը՝ միջնադարյան պաշարում հաստատելով հայաբնակ Արցախի հանդեպ։

Միջազգային դատարանի սահմանած իր պարտավորություններն ակնհայտորեն խախտելով՝ այդ թվում Լաչինի միջնացքի վերաբերյալ, Ադրբեջանը նախնական էթնիկական զտում իրականացրեց, որին մասնակցություն ունեցավ 120 000 արցախահայերի 10-ամսյա շրջափակումը, լայնածավալ ուժի կիրառմամբ, որն, ի վերջո, հանգեցրեց արցախահայերի զանգվածային արտագաղթին։ Հատկանշական է, որ միայն լիակատար հայաթափումից հետո Ադրբեջանը թույլ տվեց ՄԱԿ-ին կատարել առաջին այցը Արցախ, հավանաբար միակ նպատակով՝ մանիպուլացնել ՄԱԿ առաքելության աշխատանքը, փորձելով թաքցնել արցախահայության իրավունքների զանգվածային խախտումները, որին մատնել էր սովի, ռմբակոծում էր եւ ի վերջո բռնի տեղահանեց։

Պարոն նախագահ,

Եվրոպայի, Եվրախորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր ներկայացուցչական մարմինները ընդունել են բանաձեւ, որը վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ, վկայակոչվում է քաղաքացական բնակչությանը հարկադրաբար տեղահանելու պրակտիկան, որը հավասարազոր է մարդկության դեմ հանցագործությանը։

Այն իրավիճակում, երբ անվտանգության տարածաշրջանային եւ երկկողմ միջոցները, ցավոք, չկարողացան կանխել ռազմական ագրեսիան եւ պաշտպանել արցախահայության կյանքը, Միավորված Ազգերի Կազմակերպությունը եւ Անվտանգության խորհուրդը հատուկ պատասխանատվություն են կրում իրենց մանդատի կատարման համար միջազգային արդյունավետ շրջանակների ստեղծման նպատակով, որպեսզի տեղահանված բնակչությունն անվտանգ եւ արժանապատիվ վերադառնա՝ միջազգայն իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան։

Շնորհակալություն»,- ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր