ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Ինքն իր բերանով հայտարարում է, որ կապի մեջ է թշնամական կողմի հետ»․ Աննա Կոստանյան
14:42, 22.10.2023 | mamul.am
3960 | 1

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետրոս Ղազարյանի մոտ հանրայինի տաղավարում և տարբեր ԶԼՄ-ներում Սամվել Բաբայանն ինքնախոստովանական հայտարարություններ է կատարել` ասելով, որ ադրբեջանական կողմին փոխանցել է «առաջարկներ», ուղիղ կամ միջնորդավորված` արդեն էական չէ։ Էական է, որ մարդն ինքն իր բերանով հայտարարում է, որ կապի մեջ է թշնամական կողմի հետ։ Իսկ արդյոք փոխանցված նյութերն առաջարկություններ են իրենցից ներկայացրել, կարծում եմ՝ պետք է պարզեն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու այլ շահագրգիռ մարմինները. քանի դեռ փաստական ապացույցներ չկան, թե ինչ բովանդակություն է ունեցել նրա փոխանցած տեղեկատվությունը, հանրությունն իրավունք ունի կասկածելու սույն պերսոնաժի բառերին։ Ես` որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ նշածս մարմիններից հետամուտ լինել ու պարզել. գուցե Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը թուլացնող և հակապետական, կամ կարևոր պետական, ռազմավարական նշանակության տեղեկություններ է փոխանցել, ով գիտի։ Փաստ է, որ այս մարդն Արցախից առաջինը փախչելով` Հայաստանում քննչական մարմինների մոտ «գրել է» մի շարք մարդկանց վրա, բայց չգիտես ինչու սեփական ինքնախոստովանականից հետո առաջինը հենց իր վրա քրեական գործ չի հարուցվում։ Թե՞ փաստական ապացույցներ են պետք բացի ինքնախոստովանանքից»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր