ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Առանձին հոգեբուժարան է պետք քաղաքական պատուհասների համար»․ Գևորգ Պետրոսյան
15:06, 22.10.2023 | mamul.am
4406 | 2

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հերթական տեսաուղերձում անդրադարձել է ակադեմիական քաղաքի ստեղծման թեմային․ «Չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե՞ լացեմ․ կարդում եմ «Ժողովուրդ» օրաթերթի մի նյութ, ըստ որի՝ ԿԳՄՍՉՊՃՌՑՈՒՓՔԵՎՕՖ նախարարն ասել է, որ ակադեմիական քաղաքը 44 հազար աշխատող պետք է ունենա, տեղաշարժն էլ պետք է լինի հեծանիվով․ լավ ա էշով չեն տանում-բերեն։ Ի՞նչ ա նշանակում՝ հեծանիվով․ դուք պատկերացնո՞ւմ եք էդ լսարանային օդի հոտի վիճակը, որ, ենթադրենք, դասախոսն Արտաշատից հեծանիվ նստի, գա, լսարանում լեկցիա կարդա։ Հո դուք գիժ չե՞ք․ հիվանդ եք, գնացեք հիվանդանոց։ Մի հատ առանձին հոգեբուժարան ստեղծեք քաղաքական պատուհասների կլուբի համար, գնացեք ընդե պառկեք․․․ Երևի մեկը ուզում ա հեծանիվների բիզնես անի»,- ասել է Պետրոսյանը։

«Առանձին հոգեբուժարան է պետք քաղաքական պատուհասների համար»․ Գևորգ Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր