ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Եթե նման զանգ եք ստանում «բանկից», ձեզ վախեցնում են, ապա անջատեք զանգը, ինքներդ հետ զանգեք բանկ». Սամվել Մարտիրոսյան
19:42, 22.10.2023 | mamul.am
7135 | 0

Տարբեր քիբերհանցագործներ սովորել են հայկական հեռախոսահամարներից զանգեր կատարել։ Սա նոր բան չէ, բայց հիմա դա օգտագործում են այն կերպով, որ զանգը կատարում են բանկի կեղծված համարից կամ էլեկտրոնային վճարման համակարգից։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Օրինակ, եթե ձեր հեռախոսում ֆիքսված է բանկի հեռախոսահամարը՝ տեսնում եք, որ բանկից են զանգել։ Կեղծ աշխատողն ասում է, որ դուք անվտանգության խնդիր ունեք, հիմա մի կոդ կգա, այդ կոդը մեզ տվեք, մենք ձեզ պաշտպանենք․․․ Բնականաբար մարդիկ վախենում են, կոդը գալիս է, տալիս են ու փողերը գնում են։

Որևէ կոդ որևիցե մեկին չպետք է տալ, եթե նման զանգ եք ստանում «բանկից», ձեզ վախեցնում են, ապա անջատեք զանգը, ինքներդ հետ զանգեք բանկ ու ճշտեք ամենը»,- նշել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր