ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում
10:54, 23.10.2023 | mamul.am
2527 | 0

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.38⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքներում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր