ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ոստիկանների կողմից ծեծված 16-ամյա իրանուհին մահացել է
21:36, 24.10.2023 | mamul.am
15537 | 0

Իրանում 16-ամյա Արմիտա Գերավանդը մահացել է բարոյականության ոստիկանների կողմից հիջաբ չկրելու պատճառով ծեծի ենթարկվելուց հետո, հայտնում է CNN-ը։

Գերավանդը հոկտեմբերի սկզբին Թեհրանում դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից, և գրեթե մեկ ամիս կոմայի մեջ էր: Իրավապաշտպանները լրատվամիջոցներին հայտնել են, որ հիվանդանոցում աղջկան հսկում էին Իրանի անվտանգության աշխատակիցները։ Նույնիսկ ընտանիքի անդամներին թույլ չեն տվել տեսնել նրան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր