ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հակամարտության սրման սկզբից ի վեր՝ ավելի քան 2,3 հազար երեխա է զոհվել Գազայի հատվածում․ ՅՈՒՆԻՍԵՖ
10:36, 25.10.2023 | mamul.am
2527 | 0

Ավելի քան 2,3 հազար երեխա է զոհվել Գազայի հատվածում հակամարտության սրման սկզբից ի վեր, 5,3 հազարը՝ տուժել։ Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում։

«Վերջին 18 օրվա ընթացքում Գազայի հատվածը ականատես է եղել երեխաների շրջանում մահվան բազմաթիվ դեպքերի։ Չդադարող հարձակումների հետևանքով զոհվել է 2360 երեխա, տուժել՝ 5364-ը»,- ասվում է զեկույցում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայում օրական ավելի քան 400 երեխա է վիրավորվում կամ մահանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր