ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Էրդողանը չեղարկել է Իսրայել այցը
15:24, 25.10.2023 | mamul.am
3582 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում լարվածության պատճառով չեղարկել է իր այցն Իսրայել: Էրդողանը քննադատել է Թել Ավիվի գործողությունները Գազայի հատվածում՝ նշելով, որ Անկարան «թույլ չի տա երեխաների սպանություններ» Գազայում։ Էրդողանի խոսքով՝ թե՛ Գազայի հատվածի դեմ հարձակում իրականացնողները, թե՛ նրան աջակցողները «հոգեկան հիվանդություն» ունեն։

Նա նշել է, որ Անկարան մտադիր է վերջնականապես կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն Թել Ավիվը «չարաշահել է Թուրքիայի բարյացակամությունը և պատասխան քայլեր ցույց չի տվել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր