ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Օրբանն ավելի քան երբևէ մեկուսացվել է ԵՄ-ում․ #Guardian
21:42, 29.10.2023 | mamul.am
4454 | 0

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ավելի քան երբևէ մեկուսացվել է ԵՄ-ում և շարունակում է բազմապատկել իր հանդեպ հիասթափությունը ողջ Եվրոպայում, գրում է Guardian-ը:

«Վերջին շրջանում Հունգարիայի ղեկավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք հակասում են համաեվրոպական քաղաքականությանը։ Բուդապեշտը դեմ է արտահայտվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Հունգարիայի վարչապետը ԵՄ-ն համեմատել է խորհրդային օկուպացիայի հետ, ինչին ի պատասխան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն արդեն հայտարարել է, որ Բուդապեշտին ԵՄ-ում ոչ ոք ուժով չի պահում:

«Օրբանի և Պուտինի՝ վերջերս Պեկինում կայացած հանդիպումը և այն, թե ինչպես Հունգարիայի վարչապետը ԵՄ-ն համեմատեց Խորհրդային Միության հետ, հարցեր են առաջացնում այն մասին, թե արդյոք մենք կարող ենք առաջվա պես վստահել այդ երկրին` որպես դաշնակցի և գործընկեր»,- թերթի հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ անանունության պայմանով:

Եվս մեկ բարձրաստիճան եվրոպացի դիվանագետ նշել է, որ Հունգարիան գնալով ավելի մեկուսացված է դառնում, քանի որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետաձգումը բացասաբար է ազդում բոլոր դաշնակիցների անվտանգության վրա:

Հունգարիան պետք է նախագահի ԵՄ խորհրդում հաջորդ տարվա երկրորդ կեսին, և Բրյուսելում արդեն մտավախություն ունեն այն առնչությամբ, թե ինչպես Բուդապեշտը կօգտվի այդ դերից»,- գրում է թերթը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր