ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Իսրայելը պատերազմ է մղում վեց ճակատով. #NYT
21:24, 26.10.2023 | mamul.am
6606 | 2

Իսրայելը պատերազմ է վարում վեց ճակատով, գրում է New York Times-ը։

«Իսրայելական կողմն ի վիճակի չէ հաղթել բոլոր ճակատներում միայնակ, հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իսրայելն ու ԱՄՆ-ն հավաքեն «դաշնակիցների գլոբալ դաշինք»։ Երկրի ճակատներից մեկը սոցցանցերն են, որտեղ բանավեճեր են ընթանում, թե ով է մեղավոր այս հակամարտության համար: Ճակատներից մեկն Իսրայելի ներքին ուժերն են։ Ճակատներից մեկը վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունից դժգոհ քաղաքացիների ընդդիմադիր հատվածն է։ Իսրայելի գործող ղեկավարությունն ի վիճակի չէ գործընկերներ հավաքել, քանի որ երկար տարիներ աջակցել է Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի ընդլայնմանը, չի պատրաստվում հրաժարվել այդ քաղաքականությունից՝ Պաղեստինի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Դաշնակիցների գլոբալ դաշինքի ամրությունը կախված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից և նրա քաղաքականությունից»,-ասվում է հոդվածում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր