ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինչո՞վ է հայտնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը, որը որոշել է երես թեքել Ուկրաինայից
18:24, 26.10.2023 | mamul.am
4480 | 0

Լուիզիանա նահանգը ներկայացնող հանրապետական Մայք Ջոնսոնն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 56-րդ խոսնակի պաշտոնում՝ փոխարինելով Քևին ՄքՔարթիին։

Reuters-ը պատմում է՝ ինչով է նա հայտնի։

«Ներկայիս խոսնակը ներկայացնում է Լուիզիանա նահանգը։ Նրա օգտին քվեարկել է 220 օրենսդիր, այսինքն՝ բոլոր հանրապետականները, ովքեր ներկա էին դահլիճում։ Մինչ քաղաքական գործունեություն ծավալելը Ջոնսոնը գրեթե 20 տարի զբաղվել է սահմանադրական իրավունքով։ Պաշտոնի բոլոր թեկնածուներից նա ունեցել է կառավարման գործունեության նվազագույն փորձ:

Քաղաքական հայացքներ

Մայք Ջոնսոնը նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետևորդն է: 2020 թվականին ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Ջոնսոնը սոցցանցում աջակցել է Թրամփին և նախկին նախագահին մաղթել` ուժեղ մնալ: «Ես հենց նոր զանգեցի նախագահ Թրամփին՝ ասելու հետևյալը. «Մնացեք ուժեղ և շարունակեք պայքարել»,- գրել էր նա X սոցցանցում։

Իր հերթին, Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ներկայացուցիչների պալատի պաշտոնում իր համախոհի առաջադրումը: Նա Ջոնսոնին հրաշալի քոնգրեսական է անվանել։ Թրամփը նաև հայտարարել է, որ Պալատի նոր խոսնակը բոլորի հարգանքն է վայելում: Ինքը՝ Մայք Ջոնսոնը, խոստացել է, որ երբեք չի դադարի պայքարել։

Աջակցություն Իսրայելին

Նոր պաշտոնում իր գլխավոր խնդիրը պալատի 56-րդ խոսնակը համարում է օրինագծի առաջադրումը, որի օգնությամբ կընդունվի Իսրայելին աջակցելու մասին բանաձևը:

«ԱՄՆ-ն անվերապահորեն աջակցում է Իսրայելին, և մենք կտրամադրենք աջակցություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են Մերձավոր Արևելքն ու աշխարհը ՀԱՄԱՍ ահաբեկչական ռեժիմից ազատելու համար»,- ասել է Ջոնսոնը։

Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը

Ջոնսոնից պետք չէ ակնկալել աջակցություն Ուկրաինայի ուղղությամբ։ Նա հանդես է եկել հակաուկրաինական հայտարարություններով։ 2022 թվականին Ջոնսոնը նշել է, որ Ամերիկան չպետք է Կիևին գումար ուղարկի։

Ուկրաինան արդեն հասցրել է շնորհավորել Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակին և հույս հայտնել, որ երկրների միջև արդյունավետ համագործակցություն կլինի:

Եթե դատենք երկրներին ամերիկյան օգնություն ուղարկելու մասին տվյալներով՝ ԱՄՆ-ն ուշադրության վեկտորը տեղափոխում է Իսրայելի և Պաղեստինի հակամարտության ուղղությամբ։ Ուկրաինայի հետ համագործակցությունն ավելի քիչ է, քան նախկինում էր»,- գրում է Reuters-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր