ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. #The_Economic_Times
23:06, 26.10.2023 | mamul.am
5332 | 0

Հնդկաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը: Անցյալ տարի զենքի առաջին խմբաքանակը հաջողությամբ մատակարարվել է։ Այս մասին գրել է The Economic Times-ը։

«Վերջերս Նյու Դելի այցելեց հայ բարձրաստիճան պաշտոնյան՝ քննարկելու այս հարցը։ Հնդկաստանը հաստատվել է` որպես զենքի հուսալի մատակարար, որը կարող է բավարարել Հայաստանի պահանջները։ Թեև նոր մատակարարումների մանրամասները մնում են չբացահայտված, հայաստանյան դիտորդները կարծում են, որ նոր խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք ուղղված են Պակիստանի և Թուրքիայի աջակցությամբ՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը:

Հնդկաստանի նախորդ խմբաքանակը Հայաստան ներառում էր Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ, հրթիռներ և զինամթերք: Հաղորդվում է, որ զենքը մատակարարվել է Իրանի տարածքով։ Մատակարարումները դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում»,- գրել է աղբյուրը։

Նշվում է, որ Pinaka համակարգը կարևոր է Հայաստանի համար, հատկապես՝ կապված Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ, քանի որ դրա ՛«կրակիր ու վազիր» հնարավորությունը թույլ է տալիս խուսափել հակամարտկոցի կրակից։

«Համակարգի ծախսարդյունավետությունն ու օգտագործման հեշտությունն այն դարձնում են իդեալական Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այն նման է ռուսական արտադրության ГРАД համակարգին»,- գրել է The Economic Times-ը:

Հաղորդվում է նաև, որ Հայաստան առաքված նոր զինատեսակները ներկայում փորձարկվում են հայ զինվորականների կողմից:

«Ըստ Հայաստանի իշխանությունների, արդյունքները «շատ գոհացուցիչ են»»,- հայտնել է հրատարակությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր