ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ուկրաինան չի հաղթի մարտի դաշտում»․ Վիկտոր Օրբան
17:30, 27.10.2023 | mamul.am
5674 | 2

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան մարտի դաշտում հաղթանակ չի տանի, ուստի Եվրոմիությունը պետք է փոխի իր ռազմավարությունը և պատրաստի «պլան Բ», հաղորդում է Reuters-ը: Հունգարիայի պետական ռադիոյին տված հարցազրույցում Օրբանն ասել է, որ այն ռազմավարությունը, որին ԵՄ-ն հավատարիմ էր Ուկրաինայում պատերազմի հարցում, ձախողվել է։
«Այսօր բոլորը գիտեն, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայն ասել, որ այդ ռազմավարությունը ձախողվել է։ Ակնհայտ է, որ դա չի աշխատի: Ուկրաինացիները չեն հաղթի մարտի դաշտում։ Պետք է պլան Բ։ Իսկ առայժմ պատճառ չկա, որ հունգարացի հարկատուները գումարներ ծախսեն Ուկրաինայի համար»,- ասել է Օրբանը։
Բյուջետային ճշգրտման շրջանակներում, ինչպես հիշեցնում է Reuters-ը, ԵՄ իշխանությունները անդամ երկրներին առաջարկել են լրացուցիչ ներդրումներ կատարել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր