ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ԱՄՆ-ում 2 մասնավոր ինքնաթիռ է օդում բախվել
20:54, 27.10.2023 | mamul.am
4567 | 0

ԱՄՆ Թեքսաս նահանգի օդանավակայանում երկու մասնավոր ինքնաթիռ օդում բախվել են, այս մասին հայտնում է AviaNews Telegram ալիքը։

Telegram հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոնի օդանավակայանում։ Երկու մասնավոր ինքնաթիռներ բախվել են օդում, մեկը թևի ծայրով հարվածել է մյուսի պոչին:

Նախնական վարկածով, Hawker H850XP բիզնես ռեակտիվ ինքնաթիռն սկսել էր թռիչքը` չսպասելով օդային երթևեկության վերահսկիչի թույլտվությանը, երբ Cessna C510 ինքնաթիռը վայրէջք էր կատարում խաչվող թռիչքուղու վրա:

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է AviaNews-ը։ Օդաչուներին հաջողվել է ինքնաթիռը վերադարձնել օդանավակայան և բարեհաջող վայրէջք կատարել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր