ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Իսրայելը խզում է Starlink-ի հետ հարաբերությունները Մասքի հայտարարություններից հետո
00:06, 29.10.2023 | mamul.am
5789 | 0

Իսրայելի կապի նախարար Շլոմո Կարին Մասքի հայտարարությունից հետո որոշել է խզել հարաբերությունները Starlink-ի հետ:

«Համասն ամեն ինչ օգտագործում է ահաբեկչական գործունեության համար։ Դրանում կասկած չկա, մենք դա գիտենք, Մասքը գիտի»,- գրել է Կարին X սոցիալական ցանցում:

Նախարարը Մասքին առաջարկել է պատանդների ազատ արձակումը ներառել Starlink-ի տրամադրման պահանջների ցանկում։

Նշենք, որ Իլոն Մասքը հայտարարել էր, որ Starlink-ը կապի հասանելիություն կապահովի Գազայի հատվածի միջազգային կազմակերպություններին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր