ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
ԱՄՆ-ն Իսրայելից պահանջում է պահպանել կանոնները
21:30, 29.10.2023 | mamul.am
4919 | 0

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտակա ժամերին բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Բանակցությունների ընթացքում Բայդենը մտադիր է ընդգծել Գազայում ահաբեկիչներին խաղաղ բնակչությունից տարբերելու կարևորությունը։ Սալիվանը նշել է. «Հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել այս հակամարտության ընթացքում, և դա բացարձակ ողբերգություն է»։ Նա նաև ավելացրել է. «Այս մարդիկ արժանի չէին մահվան։ Նրանք արժանի էին ապրելու խաղաղության, ապահովության և արժանապատվության մեջ»:

ՀԱՄԱՍ-ի կողմից կենդանի վահանների օգտագործումը մեծացնում է իրավիճակի բարդությունն Իսրայելի համար, բայց չի ազատում նրան միջազգային իրավունքի համաձայն՝ ահաբեկիչներին խաղաղ բնակիչներից տարբերելու և անմեղ մարդկանց պաշտպանելու պատասխանատվությունից, ասել է Սալիվանը:

Սալիվանը նաև մատնանշել է Իսրայելի` պատերազմում «միջոցները նպատակներին համապատասխանեցնելու» անհրաժեշտությունը՝ հավանաբար վկայելով Վաշինգթոնի անհանգստության մասին` ցամաքային գործողություններում Իսրայելի ռազմավարության վերաբերյալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր