ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Զայրացած ծայրահեղականները Մախաչկալայի օդանավակայան են ներխուժել` փնտրելով հրեաների
23:18, 29.10.2023 | mamul.am
5318 | 0

Red Wings-ի ինքնաթիռի` Թել Ավիվից ժամանումից հետո ծայրահեղականների մարդկանց ամբոխը հարձակվել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղու վրա:
Էլեկտրոնային ցուցատախտակի համաձայն՝ Իսրայելից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել Դաղստանի մայրաքաղաքում ժամը 19:18-ին։ Հայտնված լուսանկարներից երևում է, որ օդանավակայանի կայանատեղիում և շենքում մեծ թվով մարդիկ կան։ Օգտատերերը հրապարակում են նաև ինքնաթիռից արված տեսանյութեր՝ ցույց տալով թռիչքուղու վրա կողմնակի անձանց, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Ինքնաթիռի անձնակազմն ու անձամբ օդաչուն ուղևորներին արգելել են դուրս գալ ինքնաթիռից, մինչև որ իրավիճակը հանդարտվի:

Ամբոխը, հրեաներ չգտնելով, հարձակվել է ոստիկանական մեքենայի վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր