ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Իսրայելը Ռուսաստանից պահանջում է ապահովել հրեաների անվտանգությունը
00:18, 30.10.2023 | mamul.am
5939 | 0

Իսրայելի իշխանությունները հետևում են Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույսը դնում են Ռուսաստանի իրավապահ մարմինների վրա, որ նրանք կպաշտպանեն իսրայելցիներին և հրեաներին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Իսրայելի ԱԳՆ-ի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ։

«Վարչապետի աշխատակազմը, արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության խորհուրդը հետևում են Ռուսաստանի հարավում` Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Իսրայելն ակնկալում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք լինեն, և վճռականորեն կգործեն ջարդարարների և հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված վայրի հրահրումների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս հայտարարությունը հնչել է, երբ մի քանի հարյուր մարդ բողոքի ցույց է կազմակերպել Մախաչկալայի օդանավակայանի մոտ, որտեղ Թել Ավիվից չվերթ է ժամանել։ Նրանք ստուգում էին ինքնաթիռներն ու մեքենաները հրեաներ գտնելու հույսով։

Կիսվի՛ր այս նյութով՝
08:30, 30.05.2024
2732 | 0
դեպի վեր