Իսրայելը հարվածներ է հասցրել Դերաա նահանգում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, հաղորդում է SANA-ն։ Գործակալության տվյալներով՝ հարվածը հասցվել է տեղական ժամանակով 01:35-ին Գոլանի բարձունքների կողմից: Հարձակման հետևանքով վնասվել է երկու ռազմական օբյեկտ։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։
|