Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի` ավելի քան 600 օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ը թելեգրամի իր ալիքում։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում ՑԱԽԱԼ-ը խոցել է ահաբեկիչների ավելի քան 600 թիրախ, ներառյալ զենքի պահեստները, հակատանկային հրթիռների արձակման տասնյակ դիրքեր, ինչպես նաև թաքստոցներ և օպերատիվ բազաներ, որոնք օգտագործվում են ՀԱՄԱՍ-ի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |