ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Դաղստանը մանրամասնել է` ովքեր են ժամանել Թել Ավիվ-Մախաչկալա չվերթով
14:12, 30.10.2023 | mamul.am
7279 | 0

Հոկտեմբերի 29-ին Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հիմնականում կանայք և երեխաներ են եղել, որոնց թվում՝ թոքերի արհեստական շնչառության սարքին միացված մի երեխա։ Այս մասին «Դաղստան» հանրապետական ​​պետական ​​հեռարձակման ընկերության թելեգրամ-ալիքում հայտնել է «Մախաչկալայի օդանավակայան ԲԲԸ» գլխավոր տնօրեն Սաիդ Ռամազանովը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռում կանայք և երեխաներ են եղել։ 50 հոգուց ընդամենը 5-10 տղամարդ էր։ Ինքնաթիռում եղել է նաև մի երեխա՝ հաշմանդամի սայլակով, թոքերի արհեստական շնչառության սարքին միացված։

Նա նշել է, որ Պետդումայի պատգամավոր Խիզրի Աբակարովի և անկարգությունների մասնակիցների միջև կայացած բանակցությունների շնորհիվ հաջողվել է խուսափել մեծ թվով զոհերից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել։ Ծայրահեղական մահմեդականները վազել են թռիչքուղու վրա, երբ Իսրայելից ինքնաթիռ է ժամանել։ Անկարգությունների ժամանակ տուժել է 20 մարդ, ոստիկանությունը բերման է ենթարկել 60 մասնակցի։

Կիսվի՛ր այս նյութով՝
08:30, 30.05.2024
2732 | 0
դեպի վեր