ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները փակուղի են մտել
22:54, 30.10.2023 | mamul.am
3184 | 0

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը բանակցել են պաղեստինցի գրոհայինների կողմից պատանդ վերցված անձանց ազատ արձակման շուրջ, սակայն երկխոսությունը խափանվել է երկու պատճառով:
Լրագրողների տվյալներով՝ ուրբաթ օրը բանակցությունները դադարեցվել են, երբ Իսրայելը հրաժարվել է ՀԱՄԱՍ-ին վառելիք մատակարարել Գազա, իսկ զինյալներն իրենց հերթին հրաժարվել են երաշխավորել մեծ թվով օտարերկրյա բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը։

Անանուն պաշտոնյան ասել է, որ քննարկումները խզվել են նույնիսկ նախքան ուրբաթ երեկոյան Իսրայելի կողմից հարձակման երկրորդ փուլն սկսելը և ցամաքային զորքերի` Գազայի հատվածմ ուղարկելը:

«Հինգշաբթի օրը կայացած բանակցությունները շատ լավ էին ընթանում, և բանակցողները հուսով էին, որ գործարքը կարող է կայանալ հանգստյան օրերին: Բայց տարաձայնություններն առաջացան ուրբաթ վաղ առավոտյան, ինչը հանգեցրեց փակուղու»,- ասել է աղբյուրը:

Միևնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցների, բանակցողները «հայտարարել են, որ հույս ունեն» բոլոր բանտարկյալների վերադարձի հարցում։

Կիսվի՛ր այս նյութով՝
08:30, 30.05.2024
2733 | 0
դեպի վեր