ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Իսրայելը հայտնել է Գազայի խորքում մղող կատաղի մարտերի մասին
19:36, 31.10.2023 | mamul.am
3780 | 0

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի խորքում կատաղի մարտեր են մղում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության արմատականների հետ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին ժամերին Իսրայելի պաշտպանության բանակի միացյալ ուժերը՝ ցամաքային ստորաբաժանումների գլխավորությամբ, կատաղի մարտեր են մղել Գազայի հատվածի խորքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բանակը նաև հայտնել է, որ իսրայելցի զինվորականները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի հենակետի վրա անկլավի հյուսիսային մասում։ «Բացի այդ, (իսրայելական) ուժերը սպանել են տասնյակ ահաբեկիչների, խոցել են հակատանկային հրթիռային կայաններ, դիտակետեր և առգրավել բազմաթիվ զինատեսակներ»,- նշվում է հաղորդագրության տեքստում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր