ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +14 °C Վաղը`+19 °C
ՖԻՖԱ-ն հայտարարել է, թե որտեղ է անցկացվելու 2034 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
00:24, 01.11.2023 | mamul.am
7683 | 0

Ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտարարել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Սաուդցիները միակն էին, ովքեր հավակնում էին անցկացնել մրցաշարը:
Արդեն որոշվել են աշխարհի հաջորդ երկու առաջնությունների տանտերերը. 2026 թվականին մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ 2030 թվականին մրցաշարի հանդիպումներն առաջին անգամ կհյուրընկալեն վեց երկրներ՝ Ուրուգվայը, Պարագվայը, Արգենտինան, Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան։
Աշխարհի վերջին առաջնությունը հյուրընկալել էր Կատարը։ 2022 թվականին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները դարձան աշխարհի չեմպիոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր