Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունից հետո Իսրայելի սուպերմարկետները դադարեցրել են թուրքական մթերքների ներկրումը, հաղորդում է Haaretz-ը։ «Իսրայելական սուպերմարկետների բազմաթիվ ցանցեր դադարեցնում են Թուրքիայից ներկրումը այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ին»,- գրում է թերթը։ Հայտնի է, որ թուրքական արտադրանքի գնումը դադարեցրած ընկերությունների թվում է նաև Իսրայելի առաջատար Shufersal սուպերմարկետների ցանցը։ |