ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Զալուժնին հայտարարել է պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին
11:18, 02.11.2023 | mamul.am
7998 | 1

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին հարցազրույց է տվել The Economist ամսագրին, որտեղ խոսել է Ուկրաինայի և Ռուսաստանի դիմակայության նոր մակարդակի անցման մասին: Զալուժնիի խոսքով՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից Ուկրաինան կարողացել է ոչ միայն կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը, այլև ազատագրել կորցրած տարածքի զգալի մասը: Սակայն այժմ հակամարտությունը թևակոխում է նոր փուլ՝ «դիրքային» պատերազմ, որը մեծ ռիսկեր է պարունակում Ուկրաինայի զինված ուժերի և պետության համար. «Պատերազմում հաղթելու համար Ուկրաինային զենք է պետք, ամեն ինչ՝ սկսած օդում առավելությունից և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների բարելավումից մինչև հակահրթիռային պայքարի մակարդակի բարձրացում և ականազերծման նոր տեխնոլոգիաներ»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր