ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին չէ, ոչ էլ Մարադոնան»․ Հռոմի պապ
12:54, 02.11.2023 | mamul.am
16307 | 0

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը RAI1-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին չէ, ոչ էլ Մարադոնան։ Ես կընտրեմ երրորդին՝ Պելե։

Մարադոնան մեծ մարդ էր, բայց նա ձախողվեց։ Խեղճ տղային շողոքորթում էին և չէին օգնում։ Մեսսին ջենթլմեն է։ Մեծագույնը Պելեն է։ Ես նրան հանդիպեցի ինքնաթիռում, երբ Բուենոս Այրեսում էի, նա շատ մարդկային թվաց»,- ասել է Հռոմի պապը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր