Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում Նարեկ Մալյանի գործով հայտարարվեց նախաքննության ավարտ՝ գործը դատարան ուղարկելու նպատակով։ Փորձագետների եզրակացությունը Մալյանի մեղքը հիմնավորող որևէ տվյալ չէր պարունակում։ Այնուհետև նշանակվեց լրացուցիչ փորձաքննություն, որն արդեն հանձնարարվեց ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող փորձագիտական կառույցին, և այնտեղից այսօր ստացվեց «ցանկալի» փաստաթուղթ։ Մալյանի գործով դատաքննությունը կսկսվի նոյեմբերի կեսերին։ Հետաքրքիր է լինելու։ Հիշեցնեմ, որ Մալյանը մեղադրվում է քպ-ականների նկատմամբ թշնամանք հրահրելու հոդվածով։ Նա անազատության մեջ է պահվում սեպտեմբերի 20-ից։ Տեսակցություններն ու հաղորդակցությունը փակ են»։ |