ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Մոտ ապագայում լավ նորություններ գուցե ունենանք»․ Արարատ Միրզոյան
10:48, 03.11.2023 | mamul.am
4270 | 2

ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ընթացող բյուջետային քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին։ «Միջպետական ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածության մասով, առայժմ հատուկ խմբի մարդկանց համար, մոտ ապագայում լավ նորություններ գուցե ունենանք»,- ասել է նախարարը։ Նա պարզաբանել է, որ հատուկ խմբի մարդկանց շարքում են ՀՀ ու Թուրքիայի այն քաղաքացիները, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր