ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Կորյուն պլազա»-ի շինհրապարակում հարյուրամյա սոսիի արմատները ծակել ու քիմիական նյութ են լցրել. ահազանգ
21:36, 03.11.2023 | mamul.am
3998 | 0

«Հենց նոր բացահայտվեց շատ վտանգավոր մի հանցագործություն: Կանաչապատման աշխատակիցները քանդեցին չորացող սոսիի բունը ու հայտնաբերեցին, որ սոսիի բունը արմատների մոտ շաղափով ծակել են ու ծակի մեջ քիմիական նյութ են լցրել: Արդյունքում 100-ամյա թանկարժեք ծառը մեռնում է»,- այս մասին իր տեսանյութում ահազանգում է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը: Նա նշում է, որ ծառը գտնվում է մի շինհրապարակում, որը պատկանում է «Կորյուն պլազա»-ին: «Նման արարքի համար պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, ու առհասարակ խիստ ստուգումներ են անհրաժեշտ բոլոր շինհրապարակներում»,- հորդորում է Հայրումյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր