ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«ՀՈԱԿ-ը, թեկուզ չոր ճյուղերը հատելու թույլտվություն տալուց առաջ, 100-ամյա մեծարժեք սոսին չի զննել». Քրիստինա Վարդանյան
00:24, 04.11.2023 | mamul.am
2328 | 0

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Վերադառնալով այսօրվա զազրելի դեպքին, հավելեմ, որ ծառը մշակել են չորացնող հեղուկներով, հատուկ անցքեր արել, արմատավզիկի շրջանում, կեղևազրկել, որ չորանա։ Բացթողում է նաև, որ ՀՈԱԿ-ը, թեկուզ չոր ճյուղերը հատելու թույլտվություն տալուց առաջ, այս 100-ամյա մեծ արժեք ներկայացնող սոսին չի զննել ու այսօր է մասնագիտական ուսումնասիրություն անում։ Երևանը 100-ամյա սոսիներով հարուստ չէ, որ նման վերաբերմունքի արժանացնեն։ Սոսին իր կյանքով է Երևանի պատմության վկան, առանց փաստաթղթի։ Ներեք մեզ, մեր կյանքի «պահապաններ», որ այսչափ անշնորհակալ ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր