ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Սևանա լճում լուծված թթվածնի կոնցենտրացիան հատակամերձ շերտում բավարար չէ կենդանական աշխարհի պահպանության համար
00:48, 05.11.2023 | mamul.am
2311 | 0

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ։

«Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում։

Ջրում լուծված թթվածնի պարունակությունը․
Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 8.2մգ/լ, հատակամերձ շերտում (30մ)՝ 0.2մգ/լ։
Փոքր Սևանի մակերևութային շերտում դիտվել է 8.2մգ/լ, հատակամերձ շերտում (80մ)՝ 0․2մգ/լ։

Մակերևութային շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտում՝ այն բավարար չէ։

Թափանցիկությունը․

Մեծ Սևանում կազմում է 3.1մ,

Փոքր Սևանում՝ 3.8մ (ըստ Սեկի սկավառակի)»,- նշված է հաղորդագրությունում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր