ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Ավրորայի արշալույսը» ճանաչվել Է Centre Film Festival կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ
23:48, 08.11.2023 | mamul.am
6603 | 0

Centre Film Festival կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի արշալույսը» (Aurora’s Sunrise) ֆիլմն արժանացել է ԱՄՆ-ում լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակին:
«Ավրորայի արշալույսը» ֆիլմն ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Ֆիլմում ներկայացված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի սարսափելի պատմությունը: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի և վճռականության շնորհիվ 1917 թվականին աղջիկը փրկություն է գտել ԱՄՆ-ում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր