ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ինչո՞ւ չթույլատրվեց հակահարձակում՝ ռազմաճակատի 80% հատվածում». Արշակ Զաքարյան
11:30, 10.11.2023 | mamul.am
4216 | 1

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քարվաճառում ողջ 44-օրյա պատերազմի հատ ու կենտ հակահարվածներից ամենացայտուն օրինակներից մեկի մասին ոչ ոք չի խոսում: Չեն խոսում, նախ քանի որ հակառակ պլանավորված «պռավալի», մեր դյուցազուններն ապացուցեցին, որ երբ Հային թույլ են տալիս հարձակվել, ապա նրանց դեմն առնել չի լինում: Կարծեմ Բիսմարկն է ասել` «Ես քնած արջին որջից հանելու 12 ձև գիտեմ, բայց այ նրան հետ որջը մտցնելու ոչ մի...»: Բիսմարկը դա ռուսների մասին է ասել, եթե չեմ սխալվում: Հայի դեպքում արծիվը ավելի ճիշտ կլինի... Ինչո՞ւ չթույլատրվեց, կամ չկազմակերպվեց հակահարձակում ռազմաճակատի 80% հատվածում, ուր մեզ հաջողվել էր ոչ միայն կանգնեցնել, այլ կար լրիվ պայմանները հակահարձակվելու և թշնամուն ստիպելու, որ մնացած 20% ճակատում կենտրոնացած իր ուժերը ցրել ողջ երկայնքով սահմանի, ինչի արդյունքում էլ նրա հարվածային ուժը (առանց այդ էլ մաշեցված մեր հզորների կողմից) այնքան կնվազեր, որ մեր հաղթանակը 92-94 թվականի պես կդառնար անխուսափելի: Ես ռազմական փորձագետ չեմ, բայց «էշը տուռնիկից» կարգավիճակում էլ չեմ, ու իմ համեստ կարծիքը կներկայացնեմ տեսանյութով, այստեղ երկու տող գրելու փոխարեն...
Նիկոլիզմը պետք է կործանվի...»:

Աղբյուրը` Արշակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր