ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Սերժ Սարգսյա՛ն, քանի դեռ դուք ողջ եք, այս հարցապնդումը ձեզ հետապնդելու է». Փոստանջյան
12:18, 10.11.2023 | mamul.am
5196 | 2

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Բարի օր Սերժ Ազատի Սարգսյան, իմ կողմից Ձեզ ներկայացված 07.11.2023 թվականի հանրային հարցապնդմանն ի պատասխան «Հայաստանի Հանրապետական» կուսակցության կազմակերպական հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Հրաչիկի Թադևոսյանից ստացել եմ անբարտավան գրություն:
Գրությունը պարունակում է ձևակերպումներ, որոնց հարկ եմ համարում անդրադառնալ առանձին-առանձին:
Այսպես.
Ձևակերպում` «նպատակահարմար չենք համարում», իհարկե` անշուշտ ունեք նման իրավունք: Անկասկած, կարող եք նպատակահարար չհամարել պատասխանել իմ կողմից ներկայացված հանրային հարցապնդմանը, բայց Դուք շատ կարևոր վկա եք այն հանցագործության, որի բնութագիրն է` պետական դավաճանություն: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում և այդ ժամանակ Դուք հանդիսացել եք բարձրաստիճան պետական պաշտոնյա, ում զեկուցել են պետական իշխանության զավթման մասին, որի նպատակն է եղել պետական դավաճանությամբ և ցեղասպանությամբ սպասարկել թշնամուն:
Սերժ Ազատի Սարգսյան, քանի դեռ Դուք ողջ եք այս հանրային հարցապնդումը Ձեզ հետապնդելու է:
Ձևակերպում` «որևէ պարտավորություն չունենք», Դուք չափազանց մեծ պարտավորություն ունեք, քանի որ Դուք 2018 թվականին ղեկավարում էիք պառլամենտական Հայաստանի Հանրապետության՝ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Դուք այդ կուսակցության պառլամենտական մեծամասնության կողմից էիք ընտրվել Հայաստանի Հանրապետության վարչապետ, ում ձեռքում էր կենտրոնացած Հայաստանի Հանրապետության՝ և՛ իրավապահ, և՛ ուժային կառույցները: Այսինքն, Դուք և «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը ՀՀԿ-ն, անմիջական պատասխանատուներն էիք Հայաստանի Հանրապետության իշխանությունը թշնամուն փոխանցելու հարցում:
Ձևակերպում` «հերյուրանքներով լի Ձեր գրությանը», ներեցեք բայց, անհասկանալի է իմ կողմից ներկայացված հանրային հարցապնդման, ո՞ր հատվածն է հերյուրաք, անհրաժեշտ է պարզաբանել և հիմնավորել: Ձևակերպում`«կետ առ կետ պատասխանելու», պարոնա՛յք և տիկնա՛յք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ՀՀԿ անդամներ, Դուք եք փոխանցել թշնամուն իշխանությունը: Դուք դա արել եք՝ և՛ դե-ֆակտո, և՛ դե-յուրե: Դուք դա արել եք կետ առ կետ: Այո՛, Դուք պետք է պատասխան տաք բոլոր հարցերին: Ձեր փոխարեն որևէ մեկը չի կարող դա անել: Մասնավորապես` Սերժ Ազատի Սարգսյանը, պետք պատասխան տա յուրաքանչյուր բարձրացված հարցին առանձին-առանձին:
Ձևակերպում` «Դուք որևէ բարոյական իրավունք չունեք հանրության անունից հանդես գալու», ես և հանրությունը շատ լավ ենք ճանաչում մեր իրավունքները: Մենք ունենք և՛ բարոյական, և՛ օրինական իրավունքներ հանրային հարցապնդում ներկայացնելու Սերժ Ազատի Սարգսյանին: Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես իմ ողջ մասնագիտական կյանքը եղել եմ հանրային ծառայության մեջ, հետևաբար ես հանրային հարցապնդումը ներկայացնում եմ և՛ որպես մասնագետ, և՛ որպես հանրային գործիչ:
Ձևակերպում`«իրավունք չունեք Ձեր գրությունն էլ՝ «Հանրային հարցապնդում» վերնագրելու», ես հասկանում եմ, Ձեզ դուր չի եկել իմ կողմից ներկայացված գրության անվանումը` «Հանրային հարցապնդում», քանի որ այն Ձեզ համար խորդ է, քանի որ Դուք սովոր եք ստանալ միայն «Մասնավոր հարցապնդում», ինչպես ստացել և ստանում եք տարիներ շարունակ Ձեր հաճախորդներից:
Ձևակերպում`«Ձեր իրավական և այլևայլ խնդիրները բացարձակապես մեզ հետաքրքիր չեն», եթե այդքան հետաքրքիր չեն, ապա ինչո՞ւ են Ձեր վարձկանները, Ձեր կուսակիցները և մեձավորները հրապարակավ ինձ սպառնում, եթե այդքան հետաքրքիր չէ, ապա ինչո՞ւ է «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ՀՀԿ անդամ Գրիգոր Արայի Մինասյանին (ով Սերժ Ազատի Սարգսյանի փեսա` Միքայել Արայի Մինասյանի եղբայրն է) պատակնող կազմակերպությունն ինձ դատի տվել և պահանջում, որպեսզի ես հերքեմ, նախորդ իշխանության արարքը` Նիկոլ Վովայի Փաշինյանին բերել մտցնելը խորհրդարան:
Ձևակերպում` «և ափսոս է մեր ժամանակը նման անհեթեթ գրությունների վրա վատնելու համար», հարգելի պարոնայք և տիկնայք, ժամանակն իսկապես ափսոս է, շատ ափսոս: Իսկ գրությունները մեծ իմաստ ունեն, շատ մեծ, գրությունների համար տրամադրված ժամանակը նույնպես շատ կարևոր է և պահանջված:
Ձևակերպում` «Հայաստանի Հանրապետական կուսակցությանն ու նրա ղեկավարին պարբերաբար թիրախավորելով և անվանարկելով», Սերժ Ազատի Սարգսյանը ինքն է իրեն և իր ղեկավարած կուսակցությունը լավագունս` թիրախավորել և անվանարկել, երբ 2008 թվականի մարտի մեկին Նիկոլ Վովայի Փաշինյանին թույլատրեց դեպքի վայրից անվտանգ տարհանել, անհետանալ, վերադառնալ, դատապարտվել 7 տարի ազատազրկման, երկու անգամ համաներվել, ազատ արձակվել, Սերժ Ազատի Սարգսյանի ընտանեկան բյուջեից շուրջ 6 միլիոն դոլար ֆինանսավորում ստանալ, երբ Նիկոլ Վովայի Փաշինյանին թույլ տվեց ձեռք բերել կեղծ տեղեկանք և կեղծիքով գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, իշխանությանը հրաժեշտ տալու պաշտոնական փաստաթղթի մեջ արձանագրել «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», Նիկոլ Վովայի Փաշինյանին վարչապետ ընտրելը, մի քանի փուլերով իշխանությունը փոխանցելը, 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Վովայի Փաշինյանի և Սերժ Ազատի Սարգսյանի զրույցների արձանգրումը և այլն:
Ձևակերպում` «քաղաքական լուսանցքից դուրս գալու Ձեր անարդյունք փորձերը հաջողություն չեն կարող ունենալ», այս ինչ նեղացկոտ վարքագիծ է, հասկանում եմ հարցերը ցավոտ են, ոչ հաճելի, անհանգստացնող, բայց պետք է հորդորեմ ամուր պահել նյարդերը…
Ձևակերպում` «և դրանք ոչ միայն մեզ, այլ առհասարակ որևէ մեկին վաղուց հետաքրքիր չեն», եթե հետաքրքիր չեն, ապա ինչո՞ւ հիշեցիք, որ պետք իմ նկատամբ սկսեք նորովի հետապնդման արշավ տարբեր ձևերով:
Ձևակերպում` «անիմաստ ջանքեր մի գործադրեք Ձեր անկարևոր գոյության մասին պարբերաբար հիշեցնելու», պարոն Սերժ Ազատի Սարգսյան, ինչպես իմ, այնպես էլ Ձեր գոյության կարևորությունը թող գնահատեն այլոք: Ես շատ կցանկանայի Ձեզ հանդիպած չլինեի, Ձեզ չճանաչեի և Ձեր գործունեության մասին չիմանայի, բայց ավաղ: Հիշեցնեմ, իմ և Ձեր միջև առանձնազրույցը` 2011 թվականին Ստրասբուրգում, Թաթարստանի մայրաքաղաք Կազանում նախատեսված Ձեր և Ալիևի հանդիպումից անմիջապես առաջ: Կխնդրեմ հիշել մեր միակ առանձնազրույցը:
Սերժ Ազատի Սարգսյանին խորհուրդ կտամ կարդալ ներքոնշյալ՝ մեր մեծն՝ Ռափաել Պատկանյանի միտքը «Վարդապետարան Հայաստանի Ազատության».
«Հարց- Ի՞նչ պատճառով Հայոց անկախությունը չորս անգամ կորսվեց:
Պատասխան- Հայերի անկախութեան չորս անգամ կորչելու պատճառները միևնույնն էին. նախ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծների (նախարարների) և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ հայերի խելքր չբավարարեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ո՛չ սեփական հող և ո՛չ օրենք: Նրա հարևան տերություններին շատ դյուրին էր ընկճել մի ազգ, որ զրկված էր և՛ իրավունքից, և՛ սեփականությունից. իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան թե համազգի նախարարների լուծը:»
«Վարդապետարան Հայաստանի Ազատության»-ը 140 տարեկան է, այն մեր Ազգային ու Անկախ Պետություն կերտելու քրեստոմատիկ ծրագիրն է, որն առ այսօր անտեսված է… Սերժ Ազատի Սարգսյան, Դուք որպես հայոց «ընտրանի» առաջնորդվեցիք ինչ-որ սկզբունքներով, բայց ոչ ազգային…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր